Լրահոս

04.10.2018 19:40


«Լունապարկում» հափշտակել են աղջիկների պայուսակները (տեսանյութ)

«Լունապարկում» հափշտակել են աղջիկների պայուսակները (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու «Լունապարկի» այգում տեղի ունեցած գողությունը:

2018 թ. հուլիսի 21-ին երկու երիտասարդ աղջիկներից հաղորդում է ստացվել առ այն, որ «Լունապարկի» այգում՝ նստարանի վրայից, հափշտակել են իրենց պայուսակները՝ պատճառելով ընդհանուր 380.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով , որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Լունապարկի» այգում առկա անվտանգության՝ տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին, ով քննության տվյալներով, տվյալ ժամանակ գտնվել է դեպքի վայրում, հայտնաբերելու համար:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, դիմեն Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը