Քաղաքական

04.10.2018 15:29


Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը

ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել, որն ընդունել է:

«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,-Tert.am–ի հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանն ու հավելեց, որ առաջարկն ստացել է այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության նախկին անդամ Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին և 8-ին կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածությանը, ինչից հետո խմբակցությունից դուրս գալու դիմում գրեց:


Այս խորագրի վերջին նյութերը