Լրահոս

04.10.2018 18:47


«Լիդիան Արմենիան» հերքում է․ իրականությունն ակտիվիստների կողմից հերթական անգամ կոպտորեն խեղաթյուրվել է

«Լիդիան Արմենիան» հերքում է․ իրականությունն ակտիվիստների կողմից հերթական անգամ կոպտորեն խեղաթյուրվել է

«Լիդիան Արմենիան» հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«#Լիդիանի աշխատանքներն ապօրինի խոչընդոտող ակտիվիստները իրենց սովորության համաձայն շարունակում են տարածել ապատեղեկատվություն:

Հերթական ապատեղեկատվությունը վերաբերվում է Գնդեվազի մոտ երեկ տեղի ունեցած ավտովթարին, որում ակտիվիստները շտապել են մեղադրել Լիդիանի աշխատակիցներին՝ հերթական անգամ կեղծիք տարածելով:

Իրականում, Ոստիկանության նախնական տվյալներով, ավտովթարի պատճառը Լիդիանի աշխատակցի մեքենան չէ: Պատճառը Լիդիանին չպատկանող մեքենան էր, որը երթևեկության ընթացում կորցրել էր կառավարումը և գլորվել: Կառավարումը կորցրած մեքենան հարվածել է այդ հատվածով երթևեկող Լիդիանի աշխատակիցների մենքենային, ինչով և, բարեբախտաբար, կանխվել է կառավարումը կորցրած մեքենայի հետագա անկումը: Լիդիանի աշխատակիցների մենքենայի բոլոր ուղևորների ամրագոտիները կապված են եղել և նրանք վնասվածքներ չեն ստացել:

Դժբախտաբար, կառավարումը կորցրած մյուս մեքենայի 3 ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ուղևորների մեջ են եղել Լիդիանի Գնդեվազցի աշխատակիցներից մեկի ծնողները: Այդ իսկ պատճառով ինչպես և ընդունված է Լիդիանում, Ընկներությունը իր օգնությունը կցուցաբերի տուժողներին, թեև վթարի պատճառը Լիդիանի մեքենան չէ: Լիդիանը կարևորում է երթևեկության անվտանգության կանոնների պահպանումը, որը և փրկել է Լիդիանի աշխատակիցներին լուրջ վնասվածքներից:

Ցավալի է, որ հերթական անգամ իրականությունը ակտիվիստների կողմից կոպտորեն խեղաթյուրվել է: Հատկանշական է, որ նրանք Լիդիանին վարկաբեկելու և կեղծիք տարածելու համար որևէ բարոյական սահմանի առաջ չեն կանգնում, և դրա համար կարող են առանց վարանելու օգտագործել նույնիսկ նման ցավալի դեպքերը»:

Նշենք, որ վթարին անդրադարձել է նաև shamshyan.com-ը՝ գրելով․

«Հոկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Ջերմուկ-Վայք Մ2 ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Գորհայք գյուղի բնակիչ, 50-ամյա Սուրեն Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 PO 351 համարանիշի և Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, 43-ամյա Զառա Սիանոզովայի վարած Lexus մակնիշի 35 NV 606 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ի ուղևորներ, Գնդեվազ գյուղի բնակիչներ, 52-ամյա Այվազ Բարսեղյանը, 42-ամյա Հասմիկ Հարությունյանը և վարորդի համագյուղացի, 40-ամյա Վարդանուշ Համբարձումյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայորղները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արմենակյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Niva-ի վարորդ Ս. Վարդանյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով մինչև Lexus-ին բախվելը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կիսակողշրջվելով բախվել հողաթմբերին, այնուհետև առաջ ընթանալով՝ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ի վարորդ Ս. Վարդանյանն ու հիվանդանոց տեղափոխված Ա. Բարսեղյանը անասնաբույժ են»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը