Լրահոս

05.10.2018 08:27


Վարդան Օսկանյանի մոր հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին

Վարդան Օսկանյանի մոր հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 30-ին կյանքից հեռացել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մայրը՝ Սրբուհի Օսկանյանը։

Արդեն հայտնի են դարձել հոգեհանգստի և հուղարկավորության օրը, վայրն ու ժամը։

Հոգեհանգստը տեղի կունենա կիրակի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում (Պռոշյան փողոց):

Հուղարկավորությունը՝ երկուշաբթի, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:30-ին, Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցուց։

7or.am-ի ողջ անձնակազմը ևս մեկ անգամ ցավակցում է Վարդան Օսկանյանի հարազատներին և մտերիմներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը