Քաղաքական

05.10.2018 12:29


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային հայտարարելու մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային հայտարարելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ` չկար, ձեռնպահ` մեկ պատգմավոր: Նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի այսօր ժամը 18:00-ին:

Նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային: Առաջարկվում է հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Նախագիծը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում էր:

Այս խորագրի վերջին նյութերը