Քաղաքական

05.10.2018 13:57


Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհդրականը մեկ օր անց այլ բան է պնդում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհդրականը մեկ օր անց այլ բան է պնդում (տեսանյութ)

Մեր թիմի բոլոր անդամներն ունեն հստակ մոտեցում՝ Հայաստանի տնտեսական շահերից է բխում, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն արագացվեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհդրական Արսեն Գասպարյանը։ Հայտնում է Aysor.am-ը։

«Հայաստանի տնտեսական շահերից բխում է, որպեսզի արագացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Երեկ որոշ լրատվամիջոցներում մեկնաբանություններ եղան, որոնք փորձեցին ցույց տալ, թե տարբերություն կա իմ և վարչապետի ասածների մեջ այս կապակցությամբ։ Նախ և առաջ պետք է ասեմ, որ բացարձակ որևէ տարբերություն չկա մեր թիմի բոլոր անդամներն ունեն հստակ մոտեցում այս հարցում»,-ասել է վարչապետի խորհրդականը։

Նա նշել է՝ այս տարվա հունիսից սկսած շատ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ օտարերկրյա գործարարների շրջանակներում։

Հիշեցնենք, որ երեկ Արսեն Գասպարյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ և որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը