Ամեն տարի, հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը աշխարհը նշվում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day):
Առաջին անգամ Ժպիտի օրը նշվել է 1999թ.։ Այսպիսի հրաշալի օր ունենալու համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսերին նա ապրում էր Միացյալ Նահանգներում: 1963 թվականին նկարչին դիմեցին «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և խնդրեցին ստեղծել այնպիսի վառ ու հիշվող մի խորհրդանշան, որը կդառնար ընկերության այցեքարտը: Հարվին երկար չմտածեց և հյուրերին առաջարկեց այն դեղին, ժպտացող դեմքը, որն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում՝ «սմայլիկը»: Պատվիրատուները նկարչին վճարեցին ընդամենը 45 դոլար, վերցրեցին նկարն ու գնացին: Շուտով նրանք դեղին ժպիտից կրծքանշաններ պատրաստեցին ու բաժանեցին ընկերության աշխատակիցներին: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Կես ամիս անց կրծքանշանների թիվը գերազանցում էր 10 հազարը:Այնուհետև դրանք հաշվում էին միլիոններով:
Հետագայում Հարվին հպարտությամբ պիտի ասեր, որ մարդկության և նկարչության պատմության մեջ դեռ ոչ մի ստեղծագործություն չի ստեղծվել այդքան հեշտ և չի բերել այնքան ուրախություն, որքան իր ժպիտը: Հարվի Բիլը վստահ էր, որ հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը։ Տոնի նշանաբանն է. «Լավություն արա, օգնիր ինչ–որ մեկին ժպտալ...»։ Դե իսկ «սմայլիկի» ծննդյան օրը հոկտեմբերի 19 է։
Այսօր ժպիտի համաշխարհային օրն է

Ուրախ տրամադրություն բոլորին։
7or.am