Լրահոս

06.10.2018 09:38


Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Վարդենիսի գերեզմանոցում

Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Վարդենիսի գերեզմանոցում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 1-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի, կրակոցի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ՝ վարչության պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 1-ին Վարդենիս քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչներ, 35-ամյա Արմեն Դավթյանը և 37-ամյա Մեսրոպ Հակոբյանը Վարդենիսի գերեզմանոցում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Մ. Հակոբյանը իր մոտ եղած հրացանի խզակոթով հարվածել է Ա. Դավթյանի գլխին: Կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ Դավթյանը երբ ընկել է գետնին, Մ. Հակոբյանը նրան վախեցնելու նպատակով կրակել է գետնին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենին ներկա են գտնվել Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արման Խչեյանը և Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ, 33-ամյա Արման Հակոբյանը:

Վիճաբանությունից հետո Մ. Հակոբյանը հանդիպել է Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 46-ամյա Արամ Ստեփանյանին, ում հետ վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ Մ. Հակոբյանը այս անգամ էլ հրացանի խզակոթով հարվածել է Ա. Ստեփանյանի գլխին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը Վարդենիսում հայտնի է «Վառեկ» մականվամբ, Մ. ՀԱկոբյանը՝ «Չուշեյ Մոսո» մականվամբ, Ա. Խչեյանը՝ «Հեբոյ Արմեն» մականվամբ, Ա. Հակոբյանը՝ «Պույ-Պույ» մականվամբ, իսկ Ա. Ստեփանյանը՝ «Կոտոշ» մականվամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները մի քանի մականունավորների հայտնաբերել են:

Այս խորագրի վերջին նյութերը