Շիրակի մարզում բախվել են Opel Zafira-ն և ВАЗ 21099-ը. կան վիրավորներ
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 113-րդ կիլոմետրին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Հ. Վ.-ն (ծնված 1996 թ.) և Ս. Մ.-ն (ծնված 1981 թ.), տեղափոխվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 21:35-ին:
Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:
Փրկարարները փակել են «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: