Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճարում տեղի ունեցավ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը
Փարիզի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությունը: Հայտնի է, որ հենց այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Ազնավուրը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը մատուցեց հոգհանգստի կարգ:
Ներկա էին Հայաստանի պատվիրակության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի և մշակույթի նախարարները:
Ազնավուրի ընտանիքի ցանկությամբ հրաժեշտի արարողությունը չէր նկարահանվում:
Մեծ թվով հայեր և ֆրանսիացիներ էին հավաքվել եկեղեցու մոտ, նրանք ծափահարություններով ճանապարհեցին լեգենդար երաժշտի աճյունը դեպի գերեզմանատուն:
Ազնավուրի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ Փարիզի արվարձանում գտնվող ընտանեկան գերեզմանատանը:

Աղբյուրը՝ Ազատություն