Սահմանամերձ Խաչիկ գյուղում 60-ամյա մոտոցիկլավարը վթարի է ենթարկվել. նրա դին հայտնաբերել են ձորում
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 19-րդ կմ հատվածում մոտոցիկլը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայրում հավաքված մահացածի համագյուղացիներն ասում էին, որ հնարավոր է՝ նա գիշերն է վթարի ենթարկվել, և նրա դին առավոտյան հայտնաբերել են համագյուղացիները, ովքեր նշված հատվածում անասնապահությամբ են զբաղվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։