Հրազդան քաղաքի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հանքավան 1-ին փողոցի թիվ 3 շինության դիմաց բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդը՝ Զ. Ս.) և «Lexsus RX» մակնիշերի (վարորդը՝ Ե. Ֆ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Զ. Ս.-ն (1991 թ.) և Հ. Խ.-ն ( 2001 թ.) տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: