Լրահոս

07.10.2018 20:12


Վարդան Մինասյանը հավաքականից հեռանալու մասին. Շատերդ շատ բաներից տեղյակ չեք

Վարդան Մինասյանը հավաքականից հեռանալու մասին. Շատերդ շատ բաներից տեղյակ չեք

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի` «Արարատ»-«Արարատ-Արմենիա» խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև ազգային ընտրանուց հեռանալու մասին հարցին:

Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի ընտրության նախօրեին` սեպտեմբերի 21-ին, Վարդան Մինասյանը հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին.

«Սա շատ երկար խոսելու թեմա է: Շատերդ շատ բաներից տեղյակ չեք և մեկնաբանություններ եք անում: Ես միայն մեկ բան եմ ասում՝ շատերդ շատ բաներից տեղյակ չեք»,-նշել է Վարդան Մինասյանն ու հավելել, որ հետաքրքրող բոլոր հարցերին ինքն ավելի ուշ կպատասխանի:

Նշենք` Վարդան Մինասյանը հոկտեմբերի մեկին է ստանձնել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Երևանյան ակումբը Մինասյանի օրոք մինչ օրս երկու հանդիպում է անցկացրել և երկու հաղթանակ տարել: Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» 5:0 հաշվով հաղթել է «Երևանին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ, իսկ այսօր` Հայաստանի առաջնության շրջանակում կայացած խաղում, նվազագույն հաշվով հաղթել է Երևանի «Արարատին»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը