Լրահոս

07.10.2018 20:44


50-ամյա մայրը դիմել է ոստիկանություն, որ 40-ամյա ազգականը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան

50-ամյա մայրը դիմել է ոստիկանություն, որ 40-ամյա ազգականը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ, 50-ամյա Սվետլանա Պ.-ն, և հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն, իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է իրենց գյուղի դպրոցի 3-րդ դասարանում և ավելի շուտ ոստիկանություն չի դիմել, քանի որ ուշ ժամ է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է Սարգիս Գ.-ին, ով ստորագրությամբ այնուհետև բաց է թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը