Աշխարհ

08.10.2018 10:11


Բոսնիացի սերբերի առաջնորդը հաղթում է Բոսնիա և Հերցեգովինայի եռանախագահության ընտրություններում

Բոսնիացի սերբերի առաջնորդը հաղթում է Բոսնիա և Հերցեգովինայի եռանախագահության ընտրություններում

Բոսնիացի սերբերի առաջնորդ, ռուսամետ Միլորադ Դոդիկը, ով կողմ է հանդես գալիս Բոսնիա և Հերցեգովինայի բաժանմանը, հաղթանակ է տանում Արևմտյան Բալկանների այս երկրի եռանախագահությունում տեղի համար անցկացված ընտրություններում:

«Ես հայտարարում եմ իմ հաղթանակի մասին»,-ասել է Դոդիկը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախագահ Դոդիկը քվեաթերթիկների 53 տոկոսի հաշվարկման արդյունքներով ստացել է ձայների 55.2 տոկոսը: Նրա մրցակից Մլադեն Իվանիչը քվեների 42 տոկոսն է ստացել և ընդունել է իր պարտությունը։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը