Ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները՝ «Ռազմինֆոն» գտել է Ադրբեջանի բանակի «Բուկ» զենիթահրթիռային համալիրների մշտական տեղակայման 6 դիրք: Դրանցից մեկը նոր է, իսկ 5-ը նախկինում ևս եղել են ՀՕՊ դիրքեր: Այդ դիրքերը տեղակայված են Արցախում շփման գծի հյուսիսարևելյան հատվածի դիմաց և հայկական օդուժի հնարավոր հարձակումից պաշտպանում են Եվլախի ուղղությունը՝ կազմելով հակաօդային պաշտպանության«երկրորդ շղթան»։
Տվյալ դեպքում «առաջին շղթան» պայմանական համարում ենք առաջնագծին շատ ավելի մոտ տեղակայված դյուրակիր զենիթահրթիռային համալիրները, «Օսա» ԶՀՀ-ները և այլն։
Բաց աղբյուրներից մեզ հասանելի արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առնվազն 2016 թվականից Ադրբեջանում հակաօդային պաշտպանության երկրորդ շղթայի՝ ավելի հին Ս-75 և Ս-125 համակարգերը փոխարինել են «Բուկ» ԶՀՀ-ներով: Նշենք նաև, որ Ս-75 ԶՀՀ-ներն ըստ ամենայնի առհասարակ հանվել են սպառազինությունից, իսկ Ս-125-երը արդիականացվել են և տեղակայվել այլ վայրերում։
Ադրբեջանական «Բուկերը» բաշխված են Մինգեչաուրից մինչև Բարդայի շրջան՝ միջինում առաջնագծից մոտ 30 կմ խորությամբ: Փաստացի դրանք ամրացնում են Բարդայի և Եվլախի ուղղությունը:
Ադրբեջանի «Բուկ» ԶՀՀ-ի դիրքերը և կառուցվածքը
Ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները՝ «Ռազմինֆոն» գտել է Ադրբեջանի բանակի «Բուկ» զենիթահրթիռային համալիրների մշտական տեղակայման 6 դիրք: Դրանցից մեկը նոր է, իսկ 5-ը նախկինում ևս եղել են ՀՕՊ դիրքեր: Այդ դիրքերը տեղակայված են Արցախում շփման գծի հյուսիսարևելյան հատվածի դիմաց և հայկական օդուժի հնարավոր հարձակումից պաշտպանում են Եվլախի ուղղությունը՝ կազմելով հակաօդային պաշտպանության «երկրորդ շղթան»։
Տվյալ դեպքում «առաջին շղթան» պայմանական համարում ենք առաջնագծին շատ ավելի մոտ տեղակայված դյուրակիր զենիթահրթիռային համալիրները, «Օսա» ԶՀՀ-ները և այլն։
Բաց աղբյուրներից մեզ հասանելի արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առնվազն 2016 թվականից Ադրբեջանում հակաօդային պաշտպանության երկրորդ շղթայի՝ ավելի հին Ս-75 և Ս-125 համակարգերը փոխարինել են «Բուկ» ԶՀՀ-ներով: Նշենք նաև, որ Ս-75 ԶՀՀ-ներն ըստ ամենայնի առհասարակ հանվել են սպառազինությունից, իսկ Ս-125-երը արդիականացվել են և տեղակայվել այլ վայրերում։
Ադրբեջանական «Բուկերը» բաշխված են Մինգեչաուրից մինչև Բարդայի շրջան՝ միջինում առաջնագծից մոտ 30 կմ խորությամբ: Փաստացի դրանք ամրացնում են Բարդայի և Եվլախի ուղղությունը:
Մանրամասները՝ «Ռազմինֆո»-ում։