Խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դեմ չի լինի դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը (տեսանյութ)
ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանական մնացած ուժերի միջև կոնսենսուսի դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: Պետք է լինի նաև ոստիկանության ենթակայության փոփոխություն, ոստիկանությունը պետք է լինի կառավարության ենթակայության տակ: Ընտրությունները կարող են լինել լեգիտիմ, բայց պակաս կարևոր չէ ընտրությունների նկատմամբ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը, դրա համար բոլոր խմբակցությունների համար պետք է ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Եթե այդ բոլոր կետերը կատարվեն, եթե դրանք ամփոփվեն դեկտեմբերին, ընտրությունները թող լինեն դեկտեմբերին, թե հունվարին, թող լինեն հունվարին: Եթե բոլոր քաղաքական ուժերը որոշեն, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն չի խոչընդոտի»,-ասաց Սեյրանյանը:
Սեյրանյանը վստահեցրեց` այդ դեպքում իրենք հավատարիմ են մնում իրենց խոստմանը և չեն առաջադրի վարչապետի թեկնածու:
Հարցին` եթե իրենց նշած կետերը չապահովվեն, նորից վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Սեյրանյանը պատասխանեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տարբերակն արդեն կա կառավարությունում, և տրամաբանական է, որ կլինեն քննարկումներ: «Եթե ճանապարհային քարտեզը չլինի, բայց բանակցությունների արդյունքում բոլոր ուժերը հանգեն նրան, որ առանց դրա էլ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, մենք կհամաձայնենք»,-նշեց Սեյրանյանը:
Նա ասաց` եթե նույնիսկ մի կողմ դրվի ընտրությունների մասին նոր օրենքը, սակայն ընդհանուր կոնսեսուսի արդյունքում քաղաքական ուժերը հանգեն նրան, որ ընտրությունները պետք է անցկացվեն կոնկրետ այսինչ օրը, ՀՅԴ-ն չի խոչընդոտելու: Անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկած հուշագրի ստորագրմանը` Սեյրանյանը նշեց` եթե քաղաքական ուժերը հանգեն նրան, որ հուշագրի ստորագրումը ճիշտ է, իրենք էլ կհամաձայնեն:
«Եթե հուշագիրը բաղկացած լինի մեկ կետից, դա չի լինի հուշագիր: Այն պետք է լինի բովանդակային»,-նշեց նա:
Սեյրանյանը նշեց նաև` ինքը հարգում է ժողովրդի մի մասի տեսակետը, սակայն դա չի պրոյեկտում բոլորի վրա: Եթե ժողովուրդը կարծում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը խորհրդարանական ընտրությունների չանցկացումն է, ապա իրենք համաձայն ենք, որ դա լինի հենց վաղը:
Խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի պարագայում ՀՅԴ-ն դեմ չի լինի դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը (տեսանյութ)
ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանական մնացած ուժերի միջև կոնսենսուսի դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը: