Քաղաքական

09.10.2018 11:16


Պատգամավորները շարունակում են միանալ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին (լուսանկար, լրացված)

Պատգամավորները շարունակում են միանալ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին (լուսանկար, լրացված)

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը ներկայացնում ենք ստորեւ.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

ԱԺ պատգամավորներ՝

Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան

43537961_322694288312408_7036819498019586048_n 43448586_728436490855734_7549092543904874496_n

43618906_1923392074396017_4672140036760666112_n

Աղբյուրը՝ zham.am

***

Հանրապետեկան խմբակցության ևս երկու պատգամավոր՝ Ավետ Սարգսյանը և Ռաֆիկ Գրիգորյանը միացել են խորհրդարանում ընթացող ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։

Այսպիսով ստորագրահավաքին մասնակցած պատգամավորների թիվը հասավ 16-ի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 14 պատգամավորներ՝ «Ծառուկյան» խմբակցությունից վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, իշխանափոխությունից հետո Հանրապետական խմբակցությունից դուրս եկած գործարարներ Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանը, Հանրապետական խմբակցության գործող անդամներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գործարարներ Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կարապողոսյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Տաճատ Վարդապետյանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, որոնք ևս Հանրապետական խմբակցության անդամներ են, հայտարարություն են ստորագրել, որով սատարում են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի դիրքորոշմանը։

«Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող խորհրդարանը պետք է լուծարվի»,-ասված է հայտարարությունում։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը