Լրահոս

09.10.2018 13:40


Երևանում դպրոցականներ են դանակահարվել

Երևանում դպրոցականներ են դանակահարվել

Երեկ դանակահարված երկու դպրոցական է տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Երկուսն էլ սովորում են թիվ 184 դպրոցում, որոնցից մեկը՝ 10-րդ, իսկ մյուսը՝ 11-րդ դասարանում։

«Աստղիկ»-ից հայտնում են, որ 11-րդ դասարանցու մոտ ախտորոշվել է «որովայնի և ձախ վերթիակային հատվածի դանակահարված վերք», իսկ մյուսի մոտ՝ «վերթիակային դանակահարված վերք»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դպրոցականներին դանակահարողը եւս նույն դպրոցի աշակերտ է՝ ծնված 2002 թվականին։ Վիճաբանությունը տեղի է ունեցել թիվ 176 դպրոցի մոտ՝ օրը ցերեկով, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։

Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։

Այս խորագրի վերջին նյութերը