Աշխարհ

09.10.2018 19:43


Թուրք մանկավարժը կալանավորվել է սոցցանցում Աթաթուրքին վիրավորող գրառում կատարելու պատճառով

Թուրք մանկավարժը կալանավորվել է սոցցանցում Աթաթուրքին վիրավորող գրառում կատարելու պատճառով

Թուրք մանկավարժը կալանավորվել է սոցցանցում Աթաթուրքի հասցեին քննադատական գրառում կատարելու պատճառով:

Մանկավարժը աշխատում էր Թուրքիայի Մալաթիա քաղաքի դպրոցներից մեկում: Ըստ աղբյուրի՝ ուսուցիչը (Մուրաթ Ք.) իր գրառման մեջ «վիրավորել է» Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես նաև հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։

Հանրապետական դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակում ոստիկանական ուժերի օպերատիվ գործողությունների արդյունքում ուսուցիչը նախօրեին բերման էր ենթարկվել:

Հոկտեմբերի 9-ին հերթապահ դատարանը կալանավորել է ուսուցչին:

Հիշեցնենք, որ ուսուցիչը գրառման մեջ Աթաթուրքին անվանել է «20-րդ դարի մեծագույն սատանա»: Դպրոցի տնօրենը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվել։ Ուսուցչին խստորեն դատապարտել է Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ և Մալաթիայի պատգամավոր Վելի Աղբաբան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը