Քաղաքական

09.10.2018 20:23


ՀՔԾ-ն Արմեն Աշոտյանից պահանջում է փաստեր կամ հրապարակային հերքում

ՀՔԾ-ն Արմեն Աշոտյանից պահանջում է փաստեր կամ հրապարակային հերքում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է տարածել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից արված հայտարարությանը, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»:

Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում` նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»:

Այս խորագրի վերջին նյութերը