Տնտեսական

09.10.2018 22:30


Ես մտահոգված եմ Ամուլսարի իրավիճակով. ԱՄՆ դեսպան

Ես մտահոգված եմ Ամուլսարի իրավիճակով. ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ամփոփել է իր պաշտոնավարման տարիները: Ռիչարդ Միլսը անդրադարձել է նաև Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրին և նշել, որ Հայաստանի կառավարությունը պետք է կարճ ժամանակահատվածում լուծումներ գտնի Ամուլսարի ծրագրի հետ կապված:

«Ես մտահոգված եմ Ամուլսարի իրավիճակով: Սա եզակի ամերիկյան ներդրում է Հայաստանում, և ես այստեղ գտնվելու ընթացքում մշտապես հետևել եմ իրադարձություններին: Ներկաները բոլորը գիտեն վիճակագրությունը՝ շուրջ կես միլիարդ դոլարի ներդրումը: Արդեն իսկ տնտեսական օգուտներ կան շրջապատող համայնքներում: Այդ հանքավայրում աշխատանքներն արդեն 4 ամիս է՝ գրեթե ամբողջովին դադարեցված են, սակայն Հայաստանի բնապահպանական օրենքների խախտում չկա: Ես անկեղծ կլինեմ, ես հասկանում են շատ հայերի մտահոգությունները, շատ ողջունելի է, որ այս կառավարությունը լսում է այդ մտահոգությունները: Օտարերկրյա ներդրողները կարող են հասկանալ, երբ կառավարությունը քայլեր ձեռնարկի բնապահպանական վնասի դեպքում, բայց այդ ներդրողները չեն հասկանա, թե ինչու կառավարությունը կարող է թույլ տալ, որպեսզի հանքը փակվի մի խումբ ցուցարարների կողմից, երբ որ դրա համար իրավական որոշում չկա»,-ասաց նա:

Նա նշել է, որ այս հարցը, եթե արագ չկարգավորվի, սա կարող է նվազեցնել Հայաստանի բիզնես գրավչությունը:

Նա ասել է, որ ցանկանում է, որպեսզի այս խնդիրը հնարավորինս արագ լուծվի:

Այս խորագրի վերջին նյութերը