Մեկնաբանություն

10.10.2018 14:51


Առնետի Սահմանադրությունը

Առնետի Սահմանադրությունը

Առնետի գլխավոր սկզբունքն անսկզբունքայնությունն է:

Առնետը կուսակցական պատկանելություն չունի: Նա կարող է լինել կումկուսից (դրանից առաջ հասցնելով երդվյալ դաշնակցական լինել), հետո ՀՀՇ-ից, հետո ՀՀԿ-ից ու այսօր դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոլի երկրպագու և Նիկոլ Փաշինյանի «վկա»:

Առնետը գիտի, որ իրենից զզվում են, բայց նաև գիտի, որ իր կարիքը միշտ զգալու են քաղաքական դաշտում, քանզի ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ լավ հաշվետարներ միշտ էլ պետք են:

Առնետը լավ հոտառություն ունի: Հոտոտում է զիբիլի մեջ ու տեղավորվում ամենակեղտոտ տեղերում:

Առնետի համար բարոյական արժեքներն ու արժանապատվությունը խորթ են: Նա առաջնորդվում է «Ծախվիր, որ ծախես» կարգախոսով և «Ճիշտ ժամանակին քցելը ոչ թե առնետություն է, այլ բաշարող լինելու վկայություն և շուստրիություն» նշանաբանով:

Առնետը սիրում է տաքուկ տեղեր: Նրա տակը պետք է չոր լինի, իսկ փորը՝ կուշտ:

Առնետը յուրօրինակ ինդիկատոր է: Եթե նա լքում է նավակը ու գտնում նոր նավակ, ապա դա նշան է, որ նոր նավակը հնի օրն է ընկնելու:

Առնետից չարժե նեղանալ, թե ինչու է լքում ճամբարը: Առնետը հենց դրանով է առնետ, որ պետք է թռչկոտի այս ու այն կողմ: Առնետի հետևից պետք է ամուր փակել դռները, որ էլ հետ չգա:

Շատ է խոսվում այն մասին, որ առնետները լքում են խորտակվող նավակը: Բայց կա նաև տեսակետ, որ երբ առնետները լքում են նավակը, երբեմն այն դրանից հետո չի խորտակվում:

Հայաստանում հիմա առնետավազք է: Ընդ որում՝ «դուխո՛վ»:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը