Քաղաքական

10.10.2018 16:08


Պավել Մանուկյանը կալանքից ազատ արձակվեց

Պավել Մանուկյանը կալանքից ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվելուց հետո այսօր դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Պավել Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը:

Մեկ միլիոն գրավը վճարելուց հետո Պավել Մանուկյանը կլքի դատական նիստերի դահլիճը: Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Մանուկյանը գտնվում էր հացադուլի մեջ, նրա պահանջն էր խափանման միջոցի վերանայումը:

Այսօր նա Արայիկ Խանդոյանի մահվան լուրը ստանալուց հետո որոշեց դատարեցնել հացադուլը:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը