Աշխարհ

11.10.2018 07:08


Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է

Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը:

Այն սահմանվել է 2012թ.՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Օրվա խորհուրդն է՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են աղջիկները ողջ աշխարհում՝ վաղաժամ ամուսնություն ու ծննդաբերություն, կրթությունից զրկված լինել, սեռական օրգանների ծիսական խեղում, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում և այլն։

Վերջին խնդիրն ընդգծված առկա է նաև Հայաստանում. մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1500 աղջիկ։ Եթե այդ դինամիկան պահապանվի, մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 93 000 աղջիկ:

Մեր երկրում 100 աղջկա համեմատ ծնվում է 113 տղա, մինչդեռ բնական հարաբերակցությունը 102-ը 106-ի է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը