Աշխարհ

12.10.2018 12:58


Գլոբալ տաքացում․ 12 տարի՝ մինչ աղետը, զգուշացնում են գիտնականները

Գլոբալ տաքացում․ 12 տարի՝ մինչ աղետը, զգուշացնում են գիտնականները

Եթե մարդկությունը միասնական չգործի, 2030թ-ին կյանքը Երկրի վրա իր ներկայիս տեսքով կավարտվի։ Այս մասին ասված է ՄԱԿ հովանու ներքո ստեղծված Կլիմայական փոփոխությունների հարցերով միջկառավարական խմբի զեկույցում, հաղորդում է CNN-ը։

Խնդիրը

«Մասշտաբային համատեղ քայլեր են անհրաժեշտ», որոնց նպատակը Երկրի վրա նախաինդուստրիալ դարաշրջանի համեմատ միջին ջերմաստիճանի 1.5 տոկոս աճը կանխելն է, ասված է զեկույցում։

Եթե դա չարվի, կրիտիկական շեմին մարդկությունը կհասնի 2030թ-ին։ Որի հետևանքը կլինեն մասշտաբային երաշտներն, ավերիչ փոթորիկներն ու ջրհեղեղները, որոնք կսպառնան տասնյակ միլիոն մարդկանց կյանքին։

Լուծումը

Այժմ մեկ աստիճանի մակարդակին ենք հասել։ Գլխավոր պատճառը «ջերմոցային էֆեկտն» է, որն առաջանում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի պատճառով։

Որպեսզի գլոբալ տաքացումը չգերազանցի 1.5 աստիճանն, ածխաթթու գազի արտանետումներն անհրաժեշտ է մինչև 2030թ-ը կրճատել 45 տոկոսով, իսկ 2040-ն զրոյի հասցնել։

Այդ խնդրի իրագործումը նշանակում է արմատական փոփոխություններ էներգետիկայում, տրանսպորտում և կենսաձևում։

Ըստ Միջկառավարական խմբի փորձագետների՝ «դա ահռելի ծախսեր և բոլոր երկրների համակարգված աշխատանք կպահանջի», սակայն աղետը դեռ հնարավոր է կանխել։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը