Աշխարհ

12.10.2018 17:50


Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականն ազատ արձակվեց

Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականն ազատ արձակվեց

Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով արդեն 2 տարուց ավելի կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ դատարանը կայացրել է որոշում։

Հոկտեմբերի 11-ին Իզմիրի ծանր հանցանքների դատարանում ընթանում էր Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում։ Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո դատախազությունը պահանջել էր Բրանսոնի նկատմամբ սահմանել 5-15 տարվա ազատազրկում։

Սակայն դատարանը համեմատարաբար մեղմ պատիժ է սահմանել։ Բրանսոնը դատապարտվել է 3 տարի 1 ամիս և 15 օր ազատազրկման։ Հաշվի առնելով բանտում Բրանսոնի անցկացրած ժամանակը` դատարանը համարել է, որ ամերիկացի հոգևորականը կրել է իր պատիժը և ազատ է արձակել նրան։ Բրանսոնը կալանավորվել էր 2016թ. կեսերին։

Վերացվել է նաև Թուրքիայից դուրս գալու արգելքը նրա նկատմամբ։

Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը