Աշխարհ

12.10.2018 18:37


Թբիլիսիում տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա է տրվել 54 կին վարորդի

Թբիլիսիում տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա է տրվել 54 կին վարորդի

Թբիլիսիում տաքսի ծառայություն մատուցելու նպատակով լիցենզիա է տրվել 54 կին վարորդի: Այս մասին interpressnews-ին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Մամուկա Մումլաձեն:

Ընդհանուր առմամբ, 18 030 վարորդ է տաքսի վարելու իրավունք ստացել։

Ինչ վերաբերում է տուգանքներին, ըստ Մումլաձեի՝ առանց լիցենզիայի տաքսի վարելու համար ճանապարհային ոստիկանությունը շուրջ 100 վարորդի 200 լարիի տուգանք է սահմանել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից առանց լիցենզիայի տաքսի ծառայության իրականացումն արգելվում է:

Մեկ տարի ժամկետով լիցենզիայի գումարը ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների համար կկազմի 100 լարի, հիբրիդայինների համար՝ 50 լարի, իսկ էլեկտրական մեքենաների համար անվճար է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը