Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում
Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է Միացյալ Նահանգներում իր աստղագիտության եւ գինեգործության ուսումնասիրություններով ու խաղողի այգիներով, որտեղ ուսանողների պատրաստված գինիները վերջին երկու տասնամյակներին շուրջ 300 մրցանակ են ստացել: Հայերի համար Ֆրեզնոյի պետական համալսարանը հայտնի է համալսարանի սրտում կանգնեցված Հայոց ցեղասպանության հուշարձանով ու հայագիտության ամբիոնով: Ամբիոնի ղեկավար Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, հայագիտության նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բարձր է.
«Մեր կենտրոնը դասավանդում է զանազան առարկաներ. Հայերեն լեզվի եւ պատմության, արվեստի, գրականության դասեր: Պետք է ասեմ, բավականին շատ է մեր գործը, քանի որ շատ ուսանողներ կան»:
Համալսարանի 24,000 ուսանողներից շուրջ 500-ը հայ են, նշում է Դեր Մկրտչյանն՝ ավելացնելով, որ հայագիտություն ուսումնասիրում են ոչ միայն հայազգի ուսանողներ.
«Նաեւ ունենք կրթաթոշակներ ուսանողների համար, որպեսզի օգնենք իրենց կրթություն ստանալ»:
Ֆրեզնոյի պետական համալսարանը միակն է, որի կենտրոնում կառուցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան.
«Ամեն օրը ուսանողները քայլում են, անցնում եւ սովորում Հայոց ցեղասպանության մասին»:
Հուշարձանի սյուներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի: Առաջինը՝ այժմյան Հայաստանն է, հաջորդը՝ խորհրդանշում է պատմական շրջանները, որտեղ 1915-ին տեղի են ունեցել հայկական ջարդերը: Վերջին սյունը խորհրդանշում է Սփյուռքը:
Հավերժության նշանի տակ պատմական եւ ժամանակակից Հայաստանից բերված հող է լցված, այնպես որ, այստեղ կանգնող յուրաքանչյուրը կարող է իրեն Հայաստանի հողի վրա զգալ: Հայաստանից է բերվել նաեւ հուշարձանի առջեւ տնկած նռան ծառը:
Հուշարձանի քարերին պատկերված են Հայոց պատմության կարեւորագույն դրվագները՝ Տիգրան Մեծից մինչեւ Մաշտոց: Նարեկացի, Էջմիածին, Աղթամար, Անի, Կիլիկիո թագավորություն՝ պատմության բոլոր էջերն այստեղ են՝ Ֆրեզնոյի պետական համալսարանի սրտում:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն