Աբխազիայում մանկապիղծի զոհերի և այն մասին, թե ինչու էին մայրերը վաճառում իրենց երեխաներին (տեսանյութ)
Աբխազ կոմպոզիտոր և Աբխազիայի հիմնի հեղինակ Վալերի Չկադուան խիստ ռեժիմի գաղութում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել մանկապղծության համար:
Նրան մեղադրում են նաև զինամթերք պահելու և կրելու համար:
Վալերի Չկադուն Աբխազիայի պետական հիմնի և «Ռիցա» առաջին աբխազական բալետի երաժշտության հեղինակն է: Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտ և ասպիրանտ է, Աբխազիայի և ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ, Դմիտրի Գուլիայի անվան պետական մրցանակի դափնեկիր:
Տուժածները պաշտոնապես երկուսն են, ոչ պաշտոնապես՝ ավելին
Կոմպոզիտորը վաղուց մանկապիղծի վատ համբավ ուներ: Սակայն հասարակությունում Չկադուայի կարգավիճակի և իշխանությունների հետ ունեցած կապերի պատճառով նա կարողանում էր խուսափել պատժից:
Սակայն 2018թ-ի փետրվարի 13-ին իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից: Հիմնի հեղինակը ձերբակալվել էր միլիցիայի աշխատակիցների կողմից Էշերա գյուղի լքված սպորտբազայում անմիջապես երեխայի հետ սեռական ակտ կատարելու պահին:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ երեխաները, որոնց պարբերաբար բռնաբարում էր Չկադուան, որպես կանոն, անապահով ընտանիքներից էին:
Ներկայացված տեսանյութում միլիցիայի աշխատակիցները զրուցում են մոր հետ, որը Չկադուային թույլ է տվել փողի դիմաց երեխային օգտագործել որպես սեռական հաճույքների օբյեկտ: Դա թույլ է տվել պարզել կորեկցիոն դպրոցի ուսուցիչը, որտեղ սովորում էր տուժած երեխան:
Մի անգամ աղջիկն ուսուցչին բողոքել է, թե իր համար ծանր է տանել կոմպոզիտորի մշտական սեռական ոտնձգությունները, և ուսուցիչը երեխային առաջարկել է իրեն զանգահարել այն պահին, երբ Չկադուան նրան հերթական անգամ ինչ-որ տեղ տանի:
Փետրվարի 8-ին ուսուցչուհին հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Չկադուան աղջկան տարել է սպորտբազա: Ուսուցչուհին միանգամից միլիցիայություն է կանչել: Բռնարարը բռնվել է հանցանքի վայրում՝ երեխայի հետ սեռական ակտ կատարելու ժամանակ:
Անիծված բազան
Այդ նույն վայրում 2017թ-ի հունիսին պահպանության պետական ծառայության աշխատակից Աստամուր Ջոփուան բռնաբարել էր 14-ամյա մի աղջկա:
Մեկ տարի անց Ջոփուան խիստ ռեժիմով ուղղիչ գաղութում 20 տարվա ազատազրկման և 15 հազար ռուբլի [մոտ $230] տուգանքի էր դատապարտվել:
Նրան արգելված է նաև հիմնական պատիժը կրելուց հետո երեք տարի պաշտոն զբաղեցնել պետական մարմինների համակարգում: Բռնարարը զրկվել է զինվորական բոլոր կոչումներից:
Գործի նյութերից
Վալերի Չկադուայի գործը Քրեական օրենսգրքի 4 հոդվածից և 6 կետից է բաղկացած:
Հիմնի հեղինակը մեղադրվում է երկու անչափահաս աղջիկների բռնաբարելու համար՝ սպառնալիքի և ուժի կիրառմամբ:
Բացի այդ, նա մեղադրվում է հրազենի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, սպառման, պահպանման, տեղափոխման կամ կրելու համար: Երկրորդ տուժածի մասին փաստերն ի հայտ են եկել քննության ժամանակ:
Ահա գործից մի քանի հատված:
2012թ-ին իր տանը Չկադուան, սպառնալով հրազենով, բամբուկե փայտով և ավելով ծեծել է 10-ամյա աղջկա, այնուհետև երեխային բռնաբարել է ամենաայլասերված ձևերով: 2012թ-ից սկսած՝ 4 տարի շարունակ կոմպոզիտորը բազմիցս նմանատիպ գործողություններ է կատարել այդ երեխայի հանդեպ ինչպես իր տանն, այդպես էլ իր անձնական ավտոմեքենայի մեջ՝ ներքին Էշերա գյուղի լքված սպորտբազայի տարածքում:
2014թ-ի դեկտեմբերից մինչև 2015թ-ի մարտ ամիսը (ավելի հստակ ժամկետները քննությունը չի պարզել) Գուլրիպշի շրջանի Մաչարա գյուղի իր տանը Չկադուան բառնաբարել է 12-ամյա աղջկա:
2018թ-ի փետրվարի 13-ին Ներքին Էշերա գյուղի լքված սպորտբազայում Աբխազիայի հիմնի հեղինակին միլիցիայի աշխատակիցները բռնել էին իր մեքենայում 14-ամյա աղջկան բռնաբարելու պահին:
Նրա տունը խուզարկելիս միլիցիայի աշխատակիցներն ապօրինի գնված զենք և զինամթերք են հայտնաբերել:
Իշխանությունների արձագանքը
Այս աղմկահարույց գործերի առնչությամբ Աբխազիայի խորհրդարանը խստացրել է անչափահասների հանդեպ սեռական հանցագործությունների համար պատիժը:
2018թ-ի հուլիսի վերջին վերջնական ընթերցմամբ ընդունվել են Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները, որոնք բացառում են պատժի կամ պատժի չկրած մասի փոխարինման հնարավորությունը պատժի այլ ավելի մեղմ տեսակներով, բացառվում է նաև պայմանական-վաղաժամ ազատ արձակվելու իրավունքը:
Սոցցանցեր. իսկ հիմնը հիմա ի՞նչ անենք
Աբխազիայի սոցցանցերում արձագանքն այս քրեական գործին սպասվածի պես ծայրահեղ կտրուկ է: Մի քանի տիպիկ մեկնաբանություն.
«Այդ տականքի մասին հաղորդումներ ավելի վաղ էլ էին եղել: Կային նաև երեխաների հանդեպ բռնության ապացույցներ: Սակայն այն ժամանակ նախարարը նրա ազգականն էր և ընթացք չտվեց գործին: Ես այն ժամանակ իրավապահ մարմիններում էի աշխատում, տեղեկատվությունն արժանահավատ է»:
«Ես Վալերիին ճանաչում եմ մանկուց որպես տաղանդավոր կոմպոզիտորի, և նախկինում նրա մոտ այդպիսի սարսափելի արատ չէր նկատվում: Կարծում եմ, որ տարիքային ուղեղային փոփոխություններն են նման պաթոլոգիա տվել: Սարսափելի տհաճ և զզվելի է այս ամենը»:
«Եվ բոլորը հավատո՞ւմ են, որ այդ տմարդին 20 տարի նստելու է: Մեկ տարուց (առավելագույնը), երբ աղմուկը դադարի, և նրա մասին «մոռանան», այդ տականքին բաց կթողնեն նույնպիսի տականքները: Եվ նա «կնստի» Ռուսաստանում մի տեղ՝ սուրճ խմելով»:
«Նրա հետ ամեն ինչ պարզ է. հասարակության տականք է: Բայց հիմնն ի՞նչ անենք»:

Աղբյուրը՝ jam-news.net