Ողբերգական դեպք Էջմիածնում. մահացել է 55-ամյա տղամարդ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Սբ. Մարիանե փողոցի բնակիչ, 55-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 59 շենքից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված շենքի հիմքերն ամրացնելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել հողի փլուզում, և այն լցվել է Ա. Սարգսյանի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: