Լրահոս

14.10.2018 11:43


Ամոթ էր. Մարկոս Պիզելի (տեսանյութ)

Ամոթ էր. Մարկոս Պիզելի (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ջիբրալթարից կրած պարտությունը ամոթալի է համարում:

«Շատ, շատ վատ ստացվեց, ամոթ էր: Պետք է մոռանանք և տրամադրվենք հաջորդ խաղին Մակեդոնիայի դեմ: Այն ավելի դժվար է լինելու: Մեկ անգամ արդեն պարտվել ենք Մալթայի հետ խաղում: Այս խաղում ոչինչ չստացվեց մեզ մոտ: Գիտեինք, որ նրանք շատ լավ ենք պաշտպանվելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պիզելին:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:

***

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի կարծիքով ընտրանին չէր թերագնահատել Ջիբրալթարին:

«Չեմ կարող ասել, թե ինչու խաղը չստացվեց: Գրեթե բոլոր հարվածները ուղիղ դարպասապահի վրա էին: Դրա համար չեմ կարող ասել, թե նա լավ խաղաց, թե մենք՝ վատ: Ոչ մենք չթերագնահատեցին մրցակցին: Երկրապագուներից կարող ենք միայն ներողություն խնդրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղազարյանը:

***

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չկարողացավ մեկնաբանել Ջիբրալթարից կրած պարտությունը:

«Իսկապես չգիտեմ էլ ինչ ասեմ: Եթե ասեմ պատահականություն էր, ապա՝ ոչ: Հազար ներողություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը և գլխիկոր հեռացավ:

Այս խորագրի վերջին նյութերը