Աշխարհ

14.10.2018 11:54


Ջիբրալթարի մարզիչը Հայաստանի դեմ տոնած հաղթանակը պատմական է համարում

Ջիբրալթարի մարզիչը Հայաստանի դեմ տոնած հաղթանակը պատմական է համարում

Ֆուտբոլի Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ տոնած հաղթանակը պատմական արդյունք է համարում:

«Սա պատմական արդյոււնք է մեզ համար, քանի որ ՈՒԵՖԱ-ի անդան դառնալուց հետո առաջին անգամն ենք հաղթում: Հայաստանի թիմը լավ խաղաց, բայց մենք էլ լավ խաղացինք և հասանք այս արդյունքին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խուլիո Սեզար Ռիբասը:

***

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ջիբրալթարից կրած պարտության պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

«Սա դաժան պարտություն էր: Գոլային պահեր տղաները շատ ստեղծեցին, բայց դրանք օգտագործել չկարողացանք: Մենք դեռ շանսեր ունենք Ազգերի լիգայում լավ արդյունքի հասնելու համար: Այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուլբուդաղյանցը:

Խոսելով Հրայր Մկոյանի մասին, ում պատճառով հավաքականի դարպասը նշանակվեց 11 մետրանոց հարվածը, մարզիչը փաստեց, որ նրա մեկնարկային կազմում լինելը պարտադրված որոշում էր. «Բացի 11 մետրանոց հարվածը Մկոյանը վատ ֆուտբոլ չխաղաց»,-շեշտեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը