Լրահոս

14.10.2018 17:46


Որպես անհայտ կորած, մի քանի օր որոնվող 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Ընտանեկան» ռեստորանի մոտ կայանված Ford Transit-ի մեջ

Որպես անհայտ կորած, մի քանի օր որոնվող 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Ընտանեկան» ռեստորանի մոտ կայանված Ford Transit-ի մեջ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Հարությունյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս մի քանի օր որպես անհայտ կորած որոնվում էր ոստկանության կենտրոնական բաժնի կողմից:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը