Աշխարհ

15.10.2018 09:12


5 տարօրինակ փաստ Ջիբրալթարի և այդ երկրի ազգային հավաքականի մասին, որին պարտվեց Հայաստանը (լուսանկար)

5 տարօրինակ փաստ Ջիբրալթարի և այդ երկրի ազգային հավաքականի մասին, որին պարտվեց Հայաստանը (լուսանկար)

Ջիբրալթարը գաճաճ պետություն է, բրիտանական տարածք։ Գտնվում է Պիրենեյան թերակղզում եւ ռազմածովային մեծ նշանակություն ունի ՄԲ համար։

Ջիբրալթարի հավաքականն իր պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում։ Այս պարտությունը կարող է հոգեբանական ծանր վիճակի մեջ գցել մեր թիմի ֆուտբոլիստներին։ Սակայն ունենք այն, ինչ ունենք. մենք պարտվում ենք այնպիսի հավաքականի, որը…

Իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2014 թվականին։ Թիմում խաղում էին ոստիկան, հրշեջ, մի քանի ուսանող եւ գործազուրկ քաղաքացիներ։

Այս պետությունում ապրում է 35.000 բնակիչ։ Զուտ համեմատության համար՝ Նոր Նորք վարչական շրջանում ապրում է 130.000 մարդ։

Երբ Ջիբրալթարում ինքնաթիռ է վայրէջք կատարում, կես ժամ առաջ փակում են երկրի գլխավոր փողոցը։ Պարզապես, այլ տարածք չկա վայրէջք կատարելու համար։

gibraltar-airport-2

Ջիբրալթարի տարածքը 6.8 կմ² է։ Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր տարածքը 25 կմ² է։

The_Port_of_Gibraltar_Aerial_View_from_the_North_West

Ջիբրալթարը շատ տարիներ առաջ դիմել է Միջազգային Օլիմպիական Կոմիտե՝ օլիմպիական ընտանիքին անդամգրվելու համար, սակայն մինչեւ այսօր նույնիսկ պատասխան չի ստացել։

Փաստեր երեւանյան խաղից

Ջիբրալթարի պետական օրհներգի փոխարեն հնչեց Լիխտենշտեյնի պետական օրհներգը։

Խաղի վերջում հայ ֆանատները շշեր նետեցին Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստների վրա։

Խաղից հետո հայկական երկու ֆան ակումբների ներկայացուցիչները ծեծեցին միմյանց։ Հանրապետական ստադիոնը կարող է որակազրկվել։

Վիճակագրություն

Հայաստան-Ջիբրալթար՝ 0-1

Հարվածներ՝ 35-6

Տարածքային առավելություն՝ 72%-28%

Փոխանցումների ճշգրտություն՝ 85%-52%

Փոխանցումներ՝ 650-172

Ճիշտ փոխանցումներ՝ 552-89

Աղբյուրը՝ newmag.am

Այս խորագրի վերջին նյութերը