... և Կճոյանը մաքրում է հեղափոխության բոլոր հետքերը (տեսանյութ)
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը դեժավյու էր:
Նախորդ իշխանությունները հանրային վստահության դեֆիցիտ ունեին ու փորձում էին այդ դեֆիցիտը լրացնել «հոգևոր» բաղադրիչով: Իրենք կարծում էին, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների ներգրավումը իշխանական միջոցառումներին կարող է լեգիտիմացնել միակուսակցական իշխանությանը:
Իշխանական միջոցառումներն օրհնողի դերում հանդես եկողներից էր տխրահռչակ Նավասարդ Կճոյանը, ով հանրությանը հայտնի դարձավ նախկին վարչապետ ու ոչ պակաս տխրահռչակ Տիգրան Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ օֆշորային սկանդալով: Ըստ այդմ՝ հակակոռուպցիոն պայքար հայտարարած նոր իշխանությունների միջոցառմանը Կճոյանին տեսնելն առնվազն տարօրինակ էր, քանզի Կճոյանը պետք է ոչ թե Հայկ Մարությանին բարի երթ մաղթեր, այլ ցուցմունքներ տար գործարար Փայլակ Հայրապետյանին «քցելու» գործով:
Փաստորեն ստացվում է, որ Կճոյանը հիմա էլ դարձել է նիկոլփաշինյանական իշխանության «հոգևոր» բաղադրիչը: Իսկ դա զարմանալի չէ, քանի որ մեր «հոգևորականները» քաղաքականապես շատ ճկուն են. կճոյաններն առաջնորդվում են «ով էշ, ես փալան» սկզբունքով: Զարմանալին այն է, որ նախկինը մերժածներն են ընդունում այդ սկզբունքի կենսունակությունը: Այսինքն՝ փոխվել են դեմքերը, բայց ոչ խաղի կանոնները:
Հոդվածին կից ներկայացված 1-ին տեսանյութում Կճոյանը ողջունում և օրհնում է քաղաքապետ նշանակված Տարոն Մարգարյանին, իսկ 2-րդ տեսանյությում նույնն անում է քաղաքապետ դարձած Հայկ Մարությանի համար: Ամե՛ն:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Երևան քաղաքը, ըստ օրենսդրության, համայնք է և անկախ է կենտրոնական իշխանություններից: Մեր երկրի աշխարհիկ և հոգևոր առաջնորդների, ինչպես նաև դատական իշխանությունների ներկայացուցիչների ներկայությունը Երևանի քաղաքապետի երդման արարողությանը ցույց է տալիս, որ Երևանը ձևով անկախ համայնք է, բայց բովանդակությամբ գտնվում է կենտրոնական իշխանությունների ազդեցության տակ:
Իսկ ի՞նչ է, եթե Երևանի ղեկավար դառնա օրվա իշխանություններին ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը, իշխանությունը կրկի՞ն պետք է գա ու ներկա գտնվի քաղաքապետի երդման արարողությանը և աշխատանքային ցուցումնե՞ր տա:
Երևանը այն պահից կհամարվի անկախ համայնք ու քաղաքապետը այն պահից հաշվետու կլինի երևանցիներին, երբ երդման արարողությանը չմասնակցեն կենտրոնական իշխանությունները: Առայժմ այդպես չէ: