Աննախադեպ ու բացառիկ՝ այսպես է բնութագրում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հեղափոխության ընթացքում ու դրանից հետո հայաստանյան դրամական շուկայում տիրող իրավիճակը: Անգամ ընտրությունները կարող են ֆինանսական վայրիվերումների պատճառ դառնալ, իսկ Հայաստանը կարողացավ անցնցում դիմակայել անգամ հեղափոխությանը, պահպանվեց տնտեսական կայունությունը:
«Որպես տնտեսություն մենք կարողացել ենք պահպանել տնտեսական կայունությունը: Սա մեծ նվաճում է: Այսօր վայրահաչողներ կան, որ խոսում են արտարժույթի ճգնաժամի մասին, կոլափսի մասին ...Սիրելիներս, Հայաստանը հետխորհրդային միակ պետությունն է, որ ազգային արժույթի գերարժեզրկում չի ունեցել, ինչպես, օրինակ, եղավ ռուբլու կամ լարիի դեպքում»,-ընդգծում է տնտեսագետը: Ամենամեծ ձեռքբերումը, սակայն, նա համարում է վստահության միջավայրի ձեւավորումը, որ այսօր կա Հայաստնում: Վստահություն, որը կարող է ֆինանսական ու տնտեսական գործիք ու առաջ գնալու ճանապարհ դառնալ:
Հայաստանի նոր կառավարության ամենամեծ խնդիրը, Թաթուլ Մանասերյանի կարծիքով, գործարարների հետ հետադարձ կապի բացակայությունն է: Կարեւոր է նաեւ, որ չանտեսվի փորձագետների կարծիքը:
«Հետադարձ կապ պետք է լինի, որ հասկանան տնտեսական ծրագրերը աշխատում են, թե՝ ոչ եւ ինչ խնդիրներ կան, որ արժե հաշվի առնել: Երբ գործարար աշխարհը նախարարության հետ խնդիր է ունենում մոռանում են փորձագիտական հանրությանը: Այդ եռանկյունին պետք է աշխատի, ոչ թե երկկողմանի կապը: Երբ ասում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցություն, բավականին լավ է հնչում, բայց երբ այդտեղ ներկա է նաեւ փորձագիտական հանրությունը, այդ եռանկյունին խնդիրների լուծումը ավելի իրատեսական է դարձնում»,-ասում է տնտեսագետը:
Տնտեսագետ Բաբկեն Թունյանն էլ կարեւրոագույն խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ շարունակականությունը պահպանելն ու ցնցումներ թույլ չտալն է համարում:
«Տնտեսական քաղաքականությունը այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա»,-նշում է նա:
«Ֆինանսական կառավարումը չի սիրում քաղաքականություն, սիրում է խելամիտ տնտեսագիտական մոտեցում: 2017 թվականի դեկտեմբերին ընդունեցինք մի սկզբունք, ըստ որի քաղաքական փոփոխությունները որեւիցե կերպ ֆինանսական կառավարման ոլորտում փոփոխություններ չպետք է առաջացնեն: Հենց դա հիմք հանդիսացավ, որպեսզի հեղափոխության ժամանակ չունենանք ֆինանսական ցնցումներ»,-ասում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ու ավելացնում, հեղափոխության օրերին, երբ ժողովուրդը ըմբոստության ցույցեր էր անում, ֆինանսների նախարարությունում աշխատանքը շարունակվում էր մինչեւ ուշ գիշեր: Ներդրողների հետ էին զրուցում: Նրանք պետք է վստահ լինեին, որ Հայաստանում վիճակը կայուն է եւ իրենց ներդրած գումարները ապահով ձեռքերում են: «Ներդրողը շատ զգայուն է, նա պետք է համոզված լինի, որ երկրում, որտեղ ներդրված են իր գումարները, իրավիճակը կանխատեսելի է ու ապահով»,-շեշտում է Արամյանը:
2020 թվականին Հայաստանում արտարժույթի վերաթողարկում է լինելու: Դրան պետք է պատրաստվել արդեն այսօրվանից: Ցանկացած ներդրում պետք է կարեւորվի ու խրախուսվի, որովհետեւ հենց դա է պակասում Հայաստանում: Ներդրողները ուշադիր հետեւում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ անզգույշ քայլերը կարող են ճակատագրական դառնալ տնտեսության հետագա զարգացման համար:
«Երկու տարի անց արտարժույթի վերաթողարկում է լինելու եւ, եթե մենք գնանք արկածախնդրության, դժվարություններ ենք ունենալու այդ հարցում: Օրինակ, Լիդիան Արմենիայի պես մեծ ներդրողի հետ դատական համակարգ մտնելուց առաջ մենք միշտ պետք է մեր մտքում ունենանք, որ 2020 թվականի վերաթողարկման ժամանակ դա կարող է մեզ վրա ազդել: Այն ներդրողը , որ 2020 թվականին է գալու մեր թուղթը առնի, այսօր արդեն հետեւում է մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Ներդրող գնահատում է ռիսկը եւ համեմատում է բանկային տոկոսի հետ, միայն այդպես որոշելով ներդրում անի, թե՝ ոչ: Ռիսկի գործոնը ներդրողների համար պետք է իջեցնել, որպեսզի նա ստիմուլ ունենա Հայաստան գալու եւ ոչ, օրինակ, Վրաստան»,-ընդգծում է նախկին ֆինանսների նախարարը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված գործարարներին նաեւ եկամտային հարկի հետ կապված խնդիրներն են անհանգստացնում: Տրիադա խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը մասնավորապես նշում է.
«Անընդունելի է, որ բիզնեսմենը, գործատուն է մուծում աշխատողի եկամտահարկը: Հայտարարագրումը էլի կարող է մնալ բիզնեսի վրա, բայց վճարել պարտավոր է աշխատողը: Երբ անձը իր գրպանից ամսական 20 հազար դրամ կտա պետությանը, այլեւս հինգ հազար դրամով իր ձայնը չի վաճառի»,-ասում է նա:
Վարդան Արամյանը համակարծիք է, հարկային դաշտում ֆունդամենտալ փոփոխությունների անհրաժեշտություն կա եւ հարկային տեսչությունում արդեն իսկ պատրաստվում են դրան: Այսօր աշխատողները Հայաստանում չգիտեն էլ անգամ, իրենք ինչքա՞ն հարկ են վճարում, չգիտեն, որ պատասխանատվությունը իրենց վրա է, ոչ թե գործատուի: Սա բերում է նրան, որ քաղաքացին հարկատուից վերածվում է պահանջատիրոջ: Աշխարհում, այնինչ իրավիճակը բոլորովին այլ է: Յուրաքանչյուր քաղաքացի տարեվերջին անձամբ է հայտարարագրում իր ունեցվածքը:
«Հարցը, ի դեպ, միայն այն չէ, գումարը վճարում է գործատուն , թ՞ե աշխատողը: Կարեւոր է նաեւ այն, թե ո՞ւմ վրա է պատասխանատվությունը, հարկային պարտավորության հայտարարագրումը: Այստեղ հոգեբանական խնդիր էլ կա: Երբեք մարդը կամավոր չի գնա եւ հարկ չի վճարի, քանի դեռ մտածում է, որ պատասխանատվությունը գործատուի վրա է: Համակարգը պետք է փոխվի, եկամուտ ստացողը ինքը պետք է հայտարարագիրը ներկայացնի, որպեսզի համակարգը ճիշտ աշխատի»,-ընդգծում է Արամյանը:
Լավ արդյունքի հասնելու համար, ըստ նրա, առաջնահերթ պետք է ստեղծվի էլեկտրոնային համակարգ: Նոր համակարգը պետք է ներդրվի փուլային եղանակով:
Ներդրողը պետք է վստահ լինի, որ Հայաստանում իրավիճակը կայուն է և կանխատեսելի
Հայաստանում հեղափոխությունը ֆինանսական ցնցում չառաջացրեց: Տնտեսագետները, սա աննախադեպ են համարում համաշխարհային պատմության կտրվածքով: Ի՞նչ ազդեցություն ունեցավ հեղափոխությունը Հայաստանի տնտեսության վրա եւ որո՞նք են առաջնային քայլերը, որ անհրաժեշտ են կատարել ոլորտում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել են տնտեսական քաղաքականությանը եւ բիզնես ոլորտին վերաբերող հարցեր:

Աղբյուրը՝ yerevak.am