Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր (տեսանյութ)
Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ անձ էլ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. վկայակոչելով ktla.com-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի գիշերը:
Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով 40-50 տարեկան մեկ մարդ զոհվել է: Ոստիկանությունը հարցաքննում է միջադեպին ականատես եղած բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հավաքված են եղել բանկետի մասնակցելու համար:
Գլենդելի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլզը հայտնել է, որ բանկետին մասնակցել է նվազագույնը 100 մարդ: «Հետևաբար, մեզ ծանր աշխատանք է սպասվում, քանի որ մենք պետք է զրուցենք նրանցից յուրաքանչյուրի հետ»,-ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը մոխրագույն մեքենայով փախուստի է դիմել: Այլ տվյալներ նրա մասին չկան: