Լրահոս

15.10.2018 19:26


Ավազաթմբի փլուզման հետևանքով մոտ 30 տարեկան քաղաքացին մնացել է ավազի տակ

Ավազաթմբի փլուզման հետևանքով մոտ 30 տարեկան քաղաքացին մնացել է ավազի տակ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի տարածքում ավազաթմբի փլուզման հետևանքով մոտ 30 տարեկան քաղաքացին մնացել է ավազի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավազաշերտի սահքը տեղի է ունեցել Զովասար գյուղի վարչական տարածքում:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հայտնաբերել են Ռ. Ա.-ի (1993 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը