Աշխարհ

15.10.2018 20:53


ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երևանի փոխարեն անցկացնել Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Կալաշնիկովի խոսքերով՝ նման որոշումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվելիք հրաժարականի հետ: ՀԱՊԿ խորհրդարանակն վեհաժողովի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ը:

«Ամենայն հավանականությամբ այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանը հրաժարական կտա, այդ անցումները կարող են լինել հոկտեմբերի վերջին: Եթե իրադարձությունները մեր պատկերացրածի պես զարգանան, ապա ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը, պաշտոնակատարների՞: Դա ոչ տրամաբանական է, ոչ էլ ճիշտ: Երբ որ Հայաստանում ամեն ինչ տեղը կընկնի, կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ»,-ասել է Լեոնիդ Կալաշնիկովը:

Նշենք, որ այսօր «Հետք»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

Աղբյուրը՝ hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը