Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի նոր մարզպետներ կնշանակվեն
ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում կնշանակվեն Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարզպետների նշանակման հետ կապված երեք հարցերը ներառված են նիստի օրակարգում:
Ըստ կառավարության համապատասխան որոշումների նախագծերի՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Դավիթ Գևորգյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:
Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի 2-ին` «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո: