Աշխարհ

16.10.2018 16:00


Սողանք Բաքվում. փլուզումները շարունակվում են

Սողանք Բաքվում. փլուզումները շարունակվում են

Բաքվի ծայրամասում գտնվող Բադամդար ավանում, որտեղ հոկտեմբերի 12-ին սողանք է տեղի ունեցել, այժմ ամեն ինչ համեմատաբար հանգիստ է. արտաքուստ նկատելի փոփոխություններ չկան, պարզապաես ժամանակ առ ժամանակ լանջերին փլուզումներ և հողի շարժ է նկատվում:

Սողանքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բադամդար ավանը «20-րդ մաս» ավանին միացնող մայրուղու աջ կողմում: Փլուզվել է 250մ լայնությամբ և ավելի քան 200մ երկարությամբ հաղի շերտ: Մոտակայքում տեղակայված 11 տները չեն տուժել, սակայն դրանց գազը, ջուրն ու էլեկտրականությունն անջատվել է, իսկ բնակիչներին խնդրել են ժամանակավորապես լքել իրենց բնակարանները:

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչ Ազիզ Գարալովի խոսքով՝ այդ վայրում կառուցված մասնավոր տներն են դարձել այս սողանքի անուղղակի պատճառը: Դրանք կոյուղի չունեն, կեղտաջրորը լցվում են հողի մեջ, ու այն սկսում է փլուզվել: Բացի այդ, Բադամդար ավանը գտնվում է սողանքային գոտում, և այստեղ արդեն մի քանի անգամ սողանքներ տեղի են ունեցել: Օրինակ, բոլորովին վերջերս՝ 2018թ-ի սկզբին, սողանքի պատճառով 390 մարդ էր տարհանվել:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը