Քաղաքական

16.10.2018 11:26


Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

ՀՀ կառավարությունն Ազգային Ժողով կներկայացնի ՀՀ Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը: Կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթե­թի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:

«ՀՀ Կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման ևվստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվելընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտմանվրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելուարատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում էիրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվողարդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչիհամար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էականբարեփոխումների իրականացումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Կառավարությունը նաև հանդես եկավ հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը