Լրահոս

16.10.2018 16:55


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև։

Քամին՝ արևելյան է 3-8՝ մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 21-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.60C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.10C (1990 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.70C

Այս խորագրի վերջին նյութերը