«Անելիք բանկ»-ի Գավառի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ կասկածվում են խարդախությամբ 45 հազար դոլար հափշտակելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունից նյութեր են փոխանցվել Ոստիկանության Գավառի բաժին, որտեղ փաստի առթիվ սկսվել են նախապատրաստվել նյութեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի դատախազությունից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ, օգտագործելով կեղծված վարկային սխեմաներ, կատարել են առանձնապես խոշոր չափի խարդախություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բանկի մասնաճյուղի աշխատակիցները կասկածվում են Գավառի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Զախարյանին պատկանող բնակարանը խարդախությամբ հափշտակելու մեջ, իսկ ներկայումս բանկի աշխատակիցները նրանից պահանջում են, որպեսզի նա իրենց վճարի 45 հազար դոլար, որպեսզի տունը հետ վերադարձնեն։