Քոչարյան․ Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել երկրում քաղաքական մենաշնորհի հաստատմանը։
«Մարտավարական առումով դա հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականությունը գագաթնակետին է։ Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ այսինքն, որպես քաղաքական գործիչ, դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ մտածելու բան կա՝ արժե՞ր դա հիմա անել»,-«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Քոչարյանը։
Նա կասկած է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր է իսկապես արժանապատիվ խորհրդարան ընտրել։ «Նոր քաղաքական մենաշնորհ ձեւավորելը պետության շահերի տեսանկյունից, չեմ կարծում, որ ճիշտ է»,-հավելել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ «լիարժեք իշխանությունը դեռեւս լիարժեք պատասխանատվություն չէ»։
«Այդ պատճառով իմ տեսակետն այն է, որ վերջանում է որոշակի մի փուլ, բոլորի համար դա որոշակի ռեստարտ է, այսինքն՝ ձևավորվելու է նոր իշխանություն, որն արտացոլելու է հասարակության մեջ առկա տրամադրությունը։ Նոր իշխանությունն այդ պահից պետք է լիարժեք պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում»,-ընդգծել է Քոչարյանը։
Նախկին նախագահի կարծիքով՝ դա «միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ»։

Աղբյուրը՝ News.am