«Սասնա Ծռեր» կուսակցության հայտարարությունը կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ
Ցավով արձանագրում ենք, որ չնայած Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին, կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով և զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով։
Կրկին հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլև արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանի և Հունան Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը՝ ժողովրդի և պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

16-ը հոկտեմբերի 2018 թ. Երևան