Լրահոս

17.10.2018 16:37


Ինքնասպանություն Երևանում. 80-ամյա ծերունին 9 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել

Ինքնասպանություն Երևանում. 80-ամյա ծերունին 9 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Իսահակյան 1/2 շենքի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 80-ամյա Մերուժան Թադևոսյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, տանիքից իրեն ցած է նետել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 9 հարկանի է, և երբ 80-ամյա ծերունին իրեն տանիքից ցած է նետել, մի քանի րոպե մնացել է լվացքի պարանների վրա, սակայն պարանները ծանրությունից կտրվել են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը