Լրահոս

17.10.2018 16:42


Թաղման մասնակիցները Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել են դաշտում. կան վիրավորներ

Թաղման մասնակիցները Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել են դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռազմիկ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QC 497 համարանիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Գալստյանն ու նրա ուղևոր՝ նույն թաղամասի բնակիչ՝ 66-ամյա Ազգանուշ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը մասնակցելիս է եղել իր ազգականի թաղման արարողությանը, իսկ նրան և վիրավոր ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը