Լրահոս

17.10.2018 17:53


«Պարզապես հոգնել եմ».59-ամյա կինը Լոռիում ինքնասպանություն է գործել

«Պարզապես հոգնել եմ».59-ամյա կինը Լոռիում ինքնասպանություն է գործել

Նախօրեին ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում։ Ժամը 16.00-ի սահմաններում հայտնաբերվել է 1959թ. ծնված կնոջ դի՝ իր տան պատշգամբի առաստաղի մետաղական օղակից հակի թելով կախված:

Օպերատիվ-քննչական խմբի հետ միասին դեպքի վայր են մեկնել դատաբժշիկը, փորձագետը։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կնոջ պայուսակում հայտնաբերվել է գրություն, որտեղ տուժողը խնդրել էր ոչ մեկին չմեղադրել իր մահվան մեջ. «Իմ մահվան մեջ ոչ-ոքի չմեղադրել, պարզապես հոգնել եմ»։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը